«Հայերի և ադրբեջանցիների միջև պատերազմը պարզապես քաղաքական տեսանկյունից հիանալի կերպով օգտագործված տեղական հակամարտություն չէ, այն նաև գերտերությունների կողմից ղեկավարվող և վերահսկվող հարց է»,- այս մասին որպես թեժ հակամարտության տարածք Հարավային Կովկասի վերաբերյալ իր ռեպորտաժում հայտարարել է հայտնի քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
«Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ գոհ չէ համանախագահների աշխատանքից: Մինչդեռ Ռուսաստանն իր դիրքերը տարածաշրջանում կորցնելու վտանգի առջև է կանգնած, թեև Դմիտրի Մեդվեդևը դեռևս շարունակում է Իլհամ Ալիևին անպտուղ հանդիպումների և քննարկումների բերել: Բայց հորից քաղաքական հոտառություն ժառանգած Ադրբեջանի ղեկավարը գիտի, որ այդ հանդիպումները ոչնչի չեն հանգեցնի, դրանք միայն ժամանակ են ձգում: Հնարավոր է, որ 2012 թվականից սկսած, նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի ԱՄՆ-ն, և այդ դեպքում նախագահների հերթական հանդիպումը կկայանա Հիլարի Քլինթոնի և թուրք դիվանագետ Դավութօղլուի նախաձեռնությամբ: Այդ հանդիպման տապալման դեպքում, պաշտոնական Բաքուն լրջորեն կմտածի հիմնախնդրի` ռազմական ճանապարհով լուծման մասին: Հայտնի է, որ Թուրքիա կատարած իր վերջին այցի ընթացքում Ալիևը քննարկել է այդ հարցը վարչապետ Էրդողանի հետ: 2012 թվականը որոշիչ կլինի ընդհանուր տարածաշրջանի համար»,- եզրափակել է հեռուստաալիքը: