Home / Հայաստան / Հավաքարարը «մաքրել է» արվեստի գործը թանգարանում

Հավաքարարը «մաքրել է» արվեստի գործը թանգարանում

Ostwall դորտմունդյան թանգարանում հավաքարարը սրահներից մեկի մաքրման ժամանակ փչացրել է նկարիչ Մարտի Կիպենբերգի ինստալյացիան`լվանալով դրա մաս կազմող շերտը:

«Երբ սկսում է կաթալ առաստաղից» խորագիրը կրող արվեստի գործն այլևս հնարավոր չէ վերականգնել իր նախնական տարբերակով, հայտարարել է Դորտմունդի քաղաքապետարանի ներկայացուցիչը:

 

Ինստալյացիան իրենց ներկայացնում է մարդու հասակ ունեցող փայտե տախտակներից կազմված  փոքրիկ աշտարակ, որի տակ կեղտի շերտով թաս է դրված: Շնորհիվ այդ շերտի նկարիչը ցանկանում էր ցույց տալ, թե ինչ է մնում  այն բանից հետո, երբ կաթող ջուրը չորանում է:

Հավաքարարը, մտածելով, որ թասում հավաքված կեղտը ավելորդ է, մաքրել է այն: Քաղաքային վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ հավաքարարներին թանգարանում կարգադրել են չմոտենալ արվեստի գործերին:

Ինստալյացիան 800 հազար եվրոյի ապահովագրում ուներ: Հայտնի չէ` արդյոք հավաքարարը պատասխան տալու է միջադեպի համար: