Երեկ թուրքական հեռուստաալիքներից մեկը հաղորդում է կազմակերպել`նվիրված Վանի երկրաշարժի զոհերի հիշատակին: Հաղորդմանը մասնակցել է Ստամբուլի Սուրբ Լուսավորիչ հայկական 40 հոգանոց բազմաձայն երգչախումբը` հայտնի խմբավար Հակոբ Մամիկոնյանի ղեկավարությամբ: Երգչախումբը թուրքական հեռուստաալիքի եթերում կատարել է «Տեր ողորմյան»: Նշենք, որ երգչախումբը 80 տարի շարունակ գործում է Ստամբուլում:
Հայազգի երաժիշտները Թուրքիայում ակտիվորեն մասնակցում են Վանի երկրաշարժից տուժածների համար իրականացվող բարեգործական միջոցառումներին ու ակցիաներին: Նրանց թվում է նաև Թուրքիայում հայտնի ռոք-երաժիշտ, հայազգի Հայկո Չեպկինը, ով բացել է հոկտեմբերի 30-ին կազմակերպված «Ռոքը Վանի համար» բարեգործական համերգը, որը նպատակ ուներ տոմսերի վաճառքից ստացված գումարն ուղղել Վանի ավերիչ երկրաշարժից տուժածների օգնությանը: