Մինչ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` ընթացիկ տարվա հունիսի 25-ին կայացած կազանյան հանդիպումը հույս կային, որ երկու կողմերը պայմանավորվածության կգան, առնվազն ղարաբաղյան հակամարտության ընդհանուր սկզբունքների շուրջ: Այս մասին ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:
«Ցավոք սրտի, միջազգային հանրությունը, ինչպես նաև ադրբեջանական հանրությունը, հիասթափված էին կազանյան հանդիպումից»,- հայտարարել է փորձագետը:
Անդրադառնալով Ղարաբաղի շուրջ բանակցությունների հարցում Թուրքիայի դերին` Ֆրեյզերը նշել է, որ Անկարան «շատ հետաքրքիր գաղափարներ ուներ» հակամարտության կարգավորման վերաբերյալ:«Բայց Թուրքիան Հայաստանի հետ սահմանների խնդիր ունի, ինչի առնչությամբ բարդություններ են առաջանում: Եթե Թուրքիան ցանկանում է ինչ-որ ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցում, նա, նախևառաջ, պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները»:
Ֆրեյզերը ընդգծել է, որ առաջիկա երկու տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ լուրջ տեղաշարժեր չեն ակնկալվում: «Առաջիկա երկու տարիներին համանախագահող երկրներում`Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, ընտրություններ տեղի կունենան: Այդ իսկ պատռճառով, կարծում եմ, որ դժվար թե բանակցություններում աշխուժություն լինի»: