Միլիոնատերի ընտանիքում ծնվելը դեռ բավարար չէ հարուստ ապագա ունենալու համար: Ինչպես պարզել են Barclays Wealth բրիտանական ընկերության հետազոտողները, հարուստ մարդիկ շատ ավելի հաճախ են կտակից բացառում իրենց հարազատներին, այդ թվում` երեխաներին, գրում է The Telegraph-ը:
Համաձայն հարցման արդյունքների` 1-2 մլն ֆունտի հասնող կարողություն ունեցող բրիտանացիների 5%-ը ոչինչ չի թողնում հարազատներին: Ի դեպ, այն դեպքերում, երբ հարստությունը հասնում է 10 միլիոնի, «հարազատներին չվստահելու» ցուցանիշը նույնպես աճում է մինչև 13%:
Հետազոտողները հաստատել են, որ փողերը ընդհարումների պատճառ են դառնում հարուստ ընտանիքների 37%-ի դեպքում:
Միայն տարաձայնությունները չեն, որ հարուստներին դրդում են զրկել երեխաներին ժառանգությունից: Միլիոնատերերից շատերը խոստովանում են, որ չեն վստահում իրենց ժառանգներին ծանր աշխատանքով ձեռք բերված գումարները: Հարցվածների 10-ից 4-ը խոստովանել են, որ զրկել են երեխաներին ժառանգությունից, որպեսզի խնայեն իրենց կարողությունը:
Փորձագետները նշում են, որ հարուստ բրիտանացիների 6 %-ը առհասարակ հրաժարվում է գումարները հարազատներից որևէ մեկին թողնել: Նրանցից յուրաքանչյուրը վստահ է, որ «գումար վաստակելը գործընթացը ավելի շատ երջանկություն է բերում, քան անսպասելի ժառանգությունը»: