Home / Հայաստան / ԱՄՆ-ում ցանկանում են Քարդաշյաններին հեռացնել հեռուստատեսությունից

ԱՄՆ-ում ցանկանում են Քարդաշյաններին հեռացնել հեռուստատեսությունից

Քաղաքացիական բարեփոխումներով զբաղվող ամերիկյան Change.org կազմակերպությունը արշավ է սկսել Քիմ Քարդաշյանի դեմ, որը նպատակ ունի հեռացնել նրան հեռուստաեթերից:

Ընդդեմ Քարդաշյանի արշավի կազմակերպիչները նշում են, որ իրենք առանց որևէ ջանք գործադրելու արդեն իսկ  հազարավոր ստորագրություններ են հավաքել և խնդրագիր ներկայացրել E! հեռուստաընկերությանը Քարդաշյանի ծրագրի ցուցադրությունը դադարեցնելու համար:

Արշավի կազմակերպիչներից մեկը` Սինդի Սնայդերնը, այս կապակցությամբ նշել է.

«Մենք զգում ենք, որ այդ շոուներն առավելապես շեշտադրում են կատարում ագահության, փառասիրության, վուլգարության և ցուցադրական սպառողականության վրա: Մինչ ոմանք դիտում են այդ շոուն որպես հիմար ժամանց կամ իրականության ծաղր, ցավով պետք է փաստել, որ միաժամանակ շատ երիտասարդներ հետևում են այս ընտանիքին և կրկնօրինակում նրանց արտաքին տեսքը կամ վարքը», – ասել է Սնայդերը:

Նա հիշեցրել է նաև, որ Քարդաշյանների ընտանիքի հռչակը սկսվել է «Քիմի` «արտահոսք» տված սեքսի վիդեոյից»:

Խնդրագիրը ստորագրել ցանկացողները կարող են գտնել այն GoPetition.com կայքում:

«Սա այն ճանապարհն է, որը թույլ կտա հեռացնել Քարդաշյանին հեռուստատեսությունից», – ասված է կազմակերպության կողմից տարածած հաղորդագրության մեջ: