Շվեյցարական գյուղի համայնքային ղեկավարը սոցիալական ցանցի միջոցով ողջ աշխարհով մեկ հայտնի դառնալու ձև է գտել: Նա նախապես խոստացել էր գյուղի տների պատերին փակցնել բոլոր այն մարդկանց ֆեյսբուքյան գլխավոր նկարները, ովքեր սոցիալական ցանցում բնակավայրի էջում կսեղմեն «հավանում եմ» կոճակը:
Ակցիայի շնորհիվ 80 բնակիչ ունեցող գյուղի մասին տեղեկացել է Երկիր մոլորակի 60 միլիոն բնակիչ: Ի դեպ, համայնքի ղեկավարը կատարել է իր խոստումը: Այժմ բնակավայրի տարբեր շինություններւ վրա սոցիալական ցանցի օգտատերերի նկարներ են փակցված: