ՀՀ կառավարության հերթական նիստից հետո շենքից գրեթե վազելով դուրս եկավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ու շտապեց դեպի իր մեքենան:
Նրան հետապնդող լրագրողները փորձեցին մեկնաբանություն ստանալ երեկվա տեսանյութի վերաբերյալ, որում նախարարն ԱԺ նիստի ժամանակ iPad-ով խաղ է խաղում: Ի պատասխան` ժպիտը մի կերպ թաքցնող նախարարն ասել է. «Հետո կխոսենք, հիմա ուշանում եմ, ուշացնում եք ինձ»: