Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված երկկողմանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունները չեն ընդգրկվի թուրքական խորհրդարանի օրակարգում:
Ինչպես հաղորդում է 1news.az-ը, այս մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուսթաֆա Բոսքիրը:
«Ես` որպես խորհրդարանում լիազորված անձ, հայտարարում եմ, որ արձանագրությունները քննարկման չեն դրվի»,- ընդգծել է նա: