Նորզելանդական Օքլենդ քաղաքում ուղղաթիռի օդաչու Գրեգ Գրիբլը ամանորյա եղևնի տեղադրելիս վթարի է ենթարկվել` բախվելով էլեկտրափոխանցման սյանը: 8 մետրից ուղղաթիռն ընկնում է, սակայն գետնին բախվելուց վայրկյաններ առաջ պոկվում է ուղղաթիռի պոչային հատվածը, և Գրեգը դուրս է ընկնում խցիկից: Դա էլ հենց փրկել է նրա կյանքը: Նա ընդամենը միջին ծանրության մի քանի վնասվածք է ստացել: Ինքը`օդաչուն, գտնում է, որ հրաշք է տեղի ունեցել: