Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին խոստովանել է, որ երջանիկ է միայն այն մտքից, որ երիտասարդ տարիքում չի մահացել` հաղթահարելով «ծանր փորձություններն ու մութ ժամանակները», գրում է myfoxhouston.com կայքը:
Ամերիկյան «60 րոպե» հաղորդման ընթացքում, որը շուտով եթեր կհեռարձակվի, Ջոլին պատմել է իր «մանկական վայրի էության» մասին, մասնավորապես, ինչպես էր ինքն իր մոտ պահում նախկին ամուսին Բիլլի Բոբի արյամբ սրվակը կամ կրքոտ համբուրվում իր հարազատ եղբոր հետ 2000 թվականին Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ: Ջոլիի խոսքով` իր այդ էությունը դեռ մասամբ ահպանվել է:
«Ես նախկինի պես վատ աղջիկ եմ,- ասել է Ջոլին,- Իմ մեջ նախկինի պես առկա է դա: Պարզապես այժմ ամեն ինչ իր տեղում է: Իմ էության այդ մասն այժմ Բրեդին (Բրեդ Փիթ, դերասանուհու ամուսինը) է պատկանում: