Home / Հայաստան / Ադրբեջանցիների համար կիսալուսնաձև հյուրանոց կկառուցեն

Ադրբեջանցիների համար կիսալուսնաձև հյուրանոց կկառուցեն

Ադրբեջանի մայրաքաղաքում կիսալուսնաձև հյուրանոց կկառուցվի: Նոր շինության կառուցապատման իրավունք է ձեռք բերել հարավկորեական «Heerim» ընկերությունը, հայտնում է Vesti.az-ը:

Կիսալուսնաձև հյուրանոցը կկառուցվի մինչ 2015 թվականը: Այն տեղակայված է լինելու Կասպից ծովի ափին և իրենից ներկայացնելու է շրջված կիսալուսին: Շենքը բաղկացած է լինելու 33 հարկից: