Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եռօրյա պաշտոնական այցով գտնվում է Բրիտանիայում: Միացյալ Թագավորություն կատարած այցի ընթացքում նախագահին ուղեկցում է երկրի առաջին տիկին Հայրունիսա Գյուլը, որի կոշիկները խիստ զարմացրել են թագուհի Եղիսաբեթ Երկրորդին:
Պաշտոնական հանդիպմանը հետևող տեսախցիկներն արձանագրել են Թուրքիայի նախագահի տիկնոջ կոշիկներին գամված թագուհու հայացքը, ով դժվարությամբ է կարողանում թաքցնել իր սարսափը, գրում է thedailyedge պարբերականը: