21:15 «Ձեն հանեք, ժոողովուրդ, կամ բջջային հեռախոսները հանեք, որպեսզի հաղթահարենք այս մթությունը: Ձեն հանեք, որ Վովա Գասպարյանը Սերժիկի կամերայի ձենն էլ անջատի: Սերժիկ, հեռացիր: Եվ ուրեմն Կեցցե ազատությունը. կեցցե Հայաստանի հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում, պայքար, պայքար մինչև վերջ»,- հանրահավաքի վերջում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը ներկայացրել է նաև դեկտեմբերի 10-ին անցկացվելիք երթի երթուղին: Այն կմեկնարկի Ազատության հրապարակից:
«Այդ օրը մենք կանցնենք Մյասնիկյանի արձանի մոտով և Մյասնիկյանի արձանի մոտ` Երևանի քաղաքապետարանին կից հրապարակում, ևս մեկ անգամ կցուցադրենք մեր կամքն ու վճռականությունը Հայաստանում քոչարյանասերժական հանցագործ կլանից ազատվելու գործում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ հանրահավաքի կեսից անջատված լույսերը այդպես էլ չմիացրեցին մինչև հանրահավաքի ավարտը:
19:14 Լևոն Տեր-Պետրոսյան. «Քաղաքական վերլուծաբանների և լրագրողների կողմից պաշտոնանկությու
19:10 Լևոն Տեր-Պետրոսյան. «ՀՀ մրսած քաղաքացիներ, թույլ տվեք կես ժամ ևս ձեզ մրսացնել»:
19:03 Նիկոլ Փաշինյան. «Լուրեր կան, որ Վովան (Վլադիմիր Գասպարյան) երեկ խորհրդակցության ժամանակ գլուխ ա գովացել, որ այս հանրահավաքը պրովալ ա գնալու: Բայց, ըստ ամենայնի, Վովան չի կարողացել պրովալ տալ հանրահավաքը և հիմա լույսերն անջատել ա, որ Սերժիկը չտեսնի: Բայց, Վովա, Սերժիկը մի օր էլ քեզ ա ղրղզելու, իսկ ժողովուրդը Սերժիկին ա ղրղզելու»:
18:58 Արամ Սարգսյանի ելույթի ժամանակ Օպերայի տարածքում անջատվեցին լույսերը: Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են. «Սերժիկ, հեռացիր»: Ելույթները, սակայն, շարունակվում են:
18:54 Հայ Ազգային Կոնգրեսը Մարդու իրավունքների միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին երթ կանցկացնի, որը կմեկնարկի Ազատության հրապարակից: Այս մասին հանրահավաքին հայտարարել է Լևոն Զուրաբյանը:
18:39 Լևոն Զուրաբյան. «Առաջարկում ենք ընդունել հետևյալ հռչակագիրը, որը կոչվելու է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագիր: 57 հոդվածի առաջին կետի համաձայն` Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել դավաճանության համար»:
Զուրաբյանի առաջարկած հռչակագիրը դրվեց քվեարկության և միաձայն ընդունվեց հավաքվածների կողմից:
18:27 Վահագն Խաչատրյան. «Մենք ունենք մի ընթացիկ կարգախոս` «Սերժիկ, հեռացիր»: Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ ՀԱԿ-ի ոչ մի կանխատեսում չի իրականանում, և դրա ապացույցը վերջին բյուջեն է: Այս բյուջեն վկայում է, որ խորը ճգնաժամի մեջ ենք: Այդ բյուջեն մեզ համար բարեկեցություն չի բերելու: Ուզում եք, որ Հայաստանը հայտնվի Հունաստանի կագավիճակում: Մենք ի վիճակի չենք պարտք վերցնելու: Հայաստանին պարտք չպետք է ոչ-ոք տա»:
18:27 Րոպեներ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը:
Նիկոլ Փաշինյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ մեկ ամիս առաջ հանրահավաքի ժամանակ խայտառակ պաշտոնանկություններ կանխատեսեց: Մոտ մեկ ամիս առաջ մենք փողոցում վանկարկում էինք «Ալիկ, խուլիգան», և նրան խայտառակ ձևով պաշտոննակ արեցին, քանի որ նա իր պաշտոնակության մասին իմացել է լրագրողներից: Նա օգտագործվեց և դեն շպրտվեց` չստանալով նույնիսկ մարդավայել վերաբերմունք: Եվ սա այն մարդն է, որ ամենալկտի կերպով հարձակվում էր ակտիվիստների վրա:
Մեր հանրահավաքից հինգ օր հետո իր հրաժարականի մասին հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: Նրա հրաժարականի պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը սկսել է չվստահել իր ընտանիքի անդամներին, պաշտոնանկ արել իր փեսային:
Սերժ Սարգսյանը կատարյալ պարանոյայի մեջ է: Ժողովրդական ասացվածքն ասում է` գող, սիրտը դող»: