Home / Հայաստան / Թիվ 39 երթուղայինը 4 մեքենայի բախման պատճառ է դարձել (ՖՈՏՈՇԱՐՔ)

Թիվ 39 երթուղայինը 4 մեքենայի բախման պատճառ է դարձել (ՖՈՏՈՇԱՐՔ)

Նոյեմբերի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, թիվ 39 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում բախվել է «Հոնդա Ցիվիկ» մակնիշի ավտոմեքենայի, ապա՝  լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած «Դեու Նեքսիա» տաքսի ավտոմեքենայի, ինչից հետո Կասյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած «Մազդա» մակնիշի ավտոմեքենան, խուսափելով վթարի ենթարկվելուց, հետընթաց է կատարել և բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:

Միկրոավտոբուսի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: