Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալահշուքյուր Փաշազադեն Երևան է ժամանում` ԱՊՀ երկրների միջկրոնական նիստին մասնակցելու նպատակով, հայտնում Vesti.az-ը` հղում կատարելով Կովկասի մահմեդականների վարչության մամլո ծառայությանը:
Նիստը տևելու է երկու օր` նոյեմբերի 28-ին և 29-ին: ԱՊՀ երկրների միջկրոնական նիստին մասնակցելու են երկրների ավանդական կրոնների առաջնորդներն ու ներկայացուցիչները (քրիստոնեություն, մահմեդականություն, հուդայիզմ, բուդդիզմ): Նիստի աշխատանքներին կմասնակցի նաև Ռուսաստանի մուֆթիներին խորհրդի ղեկավար Ռավիլ Հայնուտդին:
Ի դեպ, Վրացիո պատրիարք Իլիա Երկրորդը հրաժարվել է մասնակցել նիստին, սակայն այս առնչությամբ որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա:
Ավելի վաղ Մոսկվայում գտնվող վրացական պատվիրակության կազմում ընդգրկված, պատրիարքության խորհրդական, միջազգային հարցերով փորձագետ Զուրաբ Աբաշիձեն հայտնել էր պատրիարքը չի կարողանա մասնակցել այդ հանդիպմանը: