Home / Հայաստան / Ամերիկացի երգչուհին 18 տարի չի կտրել եղունգները (ՖՈՏՈ)

Ամերիկացի երգչուհին 18 տարի չի կտրել եղունգները (ՖՈՏՈ)

Ամերիկացի 45-ամյա երգչուհի Քրիս Ուոլթոնը վերջին 18 տարիների ընթացքում չի կտրել իր եղունգները, ինչը չի խանգարում նրան լիարժեք կյանքով ապրել`ուտելիք պատրաստել և անգամ սինթեզատոր նվագել: Նա հանդես է գալիս բեմական The Dutchess կեղծանունով, հայտնի է Կալիֆոռնիայում և Նևադայում: Սակայն երգչուհուն հռչակ է բերել ոչ թե ձայնը, այլ աշխարհի ամենաերկար եղունգները: Այժմ դրանց երկարությունը 6 մետր է կազմում:

Նրան անգամ հաջողվել է գրանցվել Գիննեսի ռեկորդների գրքում: Քրիսը ամրացնում է իր եղունգները ակրիլ կոչվող նյութով` դրսի և ներսի կողմերից: Դա նաև թույլ է տալիս հավասարակշռել ծանրությունը: 18 տարիների ընթացքում նա ընդամենը մեկ անգամ է զրկվել 1 եղունգից, երբ ստիպված էր զբաղվել ճանապարհի կեսին շարքից դուրս եկած մեքենայի շարժիչով: