Նոյեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում` Կայան գյուղի մերձակայքում, տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական դիտարկումը: Հայաստանյան հատվածից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Մարիուս Պուոձինուսը: Դիտարկման ընթացքում Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոտքով հատել են հայ-ադրբեջանական սահմանագիծը:
Մինչ դիտարկումը Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտումներին և ադրբեջանական դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:
Դիտարկումն անցել է առանց միջադեպերի: