Թուրքիայի պետնախարար և Եվրամիության հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցի Եվրամիության հերթական նստաշրջանին, քանի որ միության նախագահությունը 2012-ի երկրորդ կիսամյակում 6 ամսով ստանձնում է հունական Կիպրոսը:
Այդուհանդերձ Բաղիշը նշել է, որ Թուրքիան կշարունակի համագործակցությունը Եվրոպական հանձնաժողովի և Եվրախորհրդարանի հետ Հունական Կիպրոսի նախագահության ընթացքում, հայտնում է Press TV-ն:
«Մեր հարաբերությունները Եվրամիության հանձնաժողովի և Եվրախորհրդարանի հետ անփոփոխ կմնան»,- ասել է Բաղիշը:
Թուրք պաշտոնյաները ավելի վաղ սպառնացել էին սառեցնել հարաբերությունները Եվրամիության հետ, եթե Կիպրոսը ստանձի նախագահությունը:
Ինչպես հայտնի է, Թուրքիան չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը։ 1974 թվականին կիպրոսցի հույների և թուրքերի միջև բախումներից հետո Թուրքիան գրավեց կղզու մեկ երրորդը և թուրք-կիպրական կառավարություն ստեղծեց կղզու հյուսիսում: Այն ճանաչվեց անկախ հանրապետություն: