Ռուսաստանյան բուքմեյքերները յուրօրինակ առաջարկով են հանդես եկել` հնարավորություն ընձեռելով քաղաքացիներին կանխատեսումներ անել և խաղադրույք կատարել Մոսկվայի Կարմիր Հրապարակի դամբարանից Վլադիմիր Իլիչ Լենինի մարմնի դուրս բերման և հուղարկավորության ժամկետների վերաբերյալ:
Քանի որ հուղարկավորության մասին որոշում կարող է կայացվել միայն խորհրդարանի մակարդակով, խաղադրույքները վերաբերում են Պետդումայի որոշման ժամկետներին: Արդեն իսկ 2000 մարդ որոշել է խաղադրույք կատարել նախկին առաջնորդի աճյունի ճակատագրի վրա: Ի դեպ, քաղաքացիների մեծ մասը վստահություն է հայտնել, որ Լենինին դամբարանից դուրս կբերեն 2012 թվականին:
Նշենք, որ Լենինի աճյունի հուղարկավորության հարցը Խորհրդային Միության փլուզումից հետո մինչ օրս արդիական է մնում: Սակայն մինչ այժմ բանավեճերը ոչնչի չեն հանգեցրել: