Home / Հայաստան / Հայաստանյան ավտոճանապարհին ուղևորները դուրս են ընկել ավտոբուսից. կա զոհ

Հայաստանյան ավտոճանապարհին ուղևորները դուրս են ընկել ավտոբուսից. կա զոհ

Նոյեմբերի 28-ին, ժամը 09.30-ին, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 5-րդ կմ-ին Լեռնավան-Վանաձոր երթուղու «ՊԱԶ-3205» մակնիշի ավտոբուսի առջևի դուռը ընթացքի ժամանակ բացվել է, ինչի հետևանքով ուղևորներից երկուսը՝ կին և տղամարդ, վայր են ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 44-ամյա Անդրանիկ ՈՒռուսյանը մահացել է:

Կատարվում է քննություն, հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը: