ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ-ում օրենքի նախագիծը շրջանառության մեջ դրած Դավիթ Հարությունյանը երեկ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ գործարարների մուտքը խորհրդարան արգելող Սահմանադրական պահանջը «պոստսոցիալիստական երևույթ է», և որևէ ժողովրդավարական երկիր, որպես կանոն, դրա մասին չի խոսում:
Այս հայտարարությամբ Դավիթ Հարությունյանը հիմքեր է ստեղծում ԱԺ հաջորդ գումարման ԱԺ-ում որոշ գործարարների մուտքը չբացառելու համար, գրում է «Ժողովուրդը»` նշելով, որ, ի տարբերություն նրա, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, ծանոթանալով ԱԺ ոչ լեգիտիմության մասին Հայ Ազգային Կոնգրեսի հայտնի փաստաթղթին, որտեղ կար գործարարությամբ զբաղվող 76 պատգամավորների ցանկ, թերթի հետ զրույցում հայտարարել էր, որ նրանց կարելի է ընդհուպ մինչև դատապարտել` Սահմանադրական պահանջը ոտնահարելու համար: