Home / Հայաստան / Հայաստանի ու Վրաստանի միջև մաքսային անցակետում գործելու է «մեկ պատուհանի» սկզբունքը

Հայաստանի ու Վրաստանի միջև մաքսային անցակետում գործելու է «մեկ պատուհանի» սկզբունքը

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան երեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև մաքսային անցակետում կսկսի գործել «մեկ պատուհանի» սկզբունքը:

«Օրինակ, եթե մեքենան հայկական կողմում ստուգում է անցել, արդեն անհրաժեշտություն չի լինի կանգնեցնել նրան երկրորդ անցակետում: Անցակետերում ստուգման երկարատև գործընթացները խանգարում են բիզնեսի և զբոսաշրջության զարգացմանը»,- հայտարարել է Կոբալիան:

Միաժամանակ, նա հայտնել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 10 ամսվա ընթացքում կազմել է 238 մլն դոլար, ինչը 30%-ով գերազանցում է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հայաստան կատարած արտահանման ծավալը կազմել է 185 մլն դոլար, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: