ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), ով երեկ Ազգային ժողովում «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ վերջինիս «հայվան» է անվանել, չի հիշում երեկվա միջադեպը:
«Տենց բան ա եղե՞լ, չեմ հիշում», – «Ժողովուրդ» թերթին ասել է Մովսիսյանը:
Այդ դիտարկմանը, թե տեսաձայնագրությունը տեղադրված է համացանցում, պատգամավորն արձագանքել է. «Էէէ, ջղայնացա, ի՞նչ անեմ: Հո մանկապարտեզ չի»:
Պարզաբանելով, թե կոնկրետ ինչն է իրեն ջղայնացրել Մարտիրոսյանի ելույթի մեջ, Մովսիսյանն ասել է. «Իրան շատ բարձր ա պահում: Սպասում ա` սաղ սուս մնան, որ խոսա: Սաղիս էրեխու տեղ ա դրել: Դրա համար էլ ջղայնացել եմ»:
Հիշեցնենք, որ երեկ Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ դահլիճում աղմուկ էր տիրում: Մարտիրոսյանը դադարեցրեց ելույթը` սպասելով, որ գործընկերները լռեն: Դա դուր չեկավ Առաքել Մովսիսյանին, ով տեղից բղավեց. «Չեմ եկել, որ քո նման հայվանի ելույթը լսեմ»:
«Հայվանը ինքդ ես, էդ ինչ ձև ես խոսում», – պատասխանեց Արմեն Մարտիրոսյանը: