Home / Հայաստան / Վրաստանում նոր կեսմիլիոնանոց քաղաք կկառուցեն

Վրաստանում նոր կեսմիլիոնանոց քաղաք կկառուցեն

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կիրակի  Զուգդիդի քաղաքի բնակիչների հետ զրույցում հայտարարել է նոր` Լազիկա կոչվող կեսմիլիոնանոց քաղաքի կառուցման մասին: Նրա խոսքով` այդ քաղաքը դառնալու է Վրաստանի գլխավոր առևտրատնտեսական կենտրոնը: Նախագահը հայտարարել է նաև նոր նավահանգստի կառուցման մասին:

«Մենք որոշել ենք մեծ քաղաք հիմնել Անակլիա և Կուլևի քաղաքների միջև և կոչել այն Լազիկա: 10 տարի անց այս քաղաքում ապրելու է առնվազն կես միլիոն մարդ: Այն դառնալու է երկրի երկրորդ ամենախոշոր քաղաքը Թբիլիսիից հետո: Քաղաքը կլինի Վրաստանի արևմտյան հատվածի գլխավոր առևտրային և տնտեսական կենտրոնը, ինչպես նաև Վրաստանի գլխավոր կենտրոնը Սև ծովում»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Նրա խոսքով` լայնածավալ աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարի: