Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա որակավորման մենամարտը նախանշված է 2012 թվականի հունվարի 14-ին, Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում` «Բադեն-Արենա» համալիրում: Նրա մրցակիցը արգենտինացի 23-ամյա Պաբլո Ֆարիասն է, ով ունեցել է 19 մենամարտ և ոչ մի պարտություն, հայտնում է Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:
«Լավ մարզավիճակում եմ, հաղթանակն անխուսափելի է: Մեծ աշխատանք եմ տարել նախորդ մենամարտերում սխալներս վերացնելու ուղղությամբ: 2012-ն ինձ համար նոր հաղթանակների սկիզբ է լինելու: Դիտարժան մրցելույթ եմ խոստանում բռնցքամարտի սիրահարների համար»,- ասել է Արթուր Աբրահամը: