ԱԺ ղեկավարության փոփոխությունից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը ակտիվորեն մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին:
«Երկիր» օրաթերթը փորձել է պատգամավորից ճշտել՝ արդյոք Հովիկ Աբրահամյանի հրաժարակա՞նն է պատգմավորի ակտիվության պատճառը՝ հաշվի առնելով, որ իր ասուլիսներից մեկում խորհուրդ էր տվել հիշել, թե ինքը երբվանից է բացակայում Աժ նիստերից:
«Ես հանելուկ էի ասել, ասել էի՝ մտածեք երբվանից չեմ գալիս: Դուք ինքներդ պիտի վերլուծություն անեիք, թե ես երբվանից չէի գալիս և ինչու եմ սկսել հաճախել»,- ասել է նա և հավելել. «Ինքներդ կռահեք, ես ոչինչ չեմ ուզում ավելացնել: Դուք եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ ես վերջին մեկ ամիսը հաճախակի եմ գալիս, և բոլոր նիստերին մասնակցելու եմ»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք մտափոխվե՞լ է և առաջադրվելո՞ւ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ ինքն այն մարդկանց տեսակին է պատկանում, որ «ինչ բերնից դուրս է գալիս, անում է»: