Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր օրաթերթը հարցում է անցկացնում համացանցում` արդյո՞ք պետք է Ֆրանսիայում քրեորեն հետապնդելի դարձնել Հայոց Ցեղասպանության ժխտումը, թե ոչ: Նշենք, որ դեկտեմբերի 22-ին ֆրանսիայի խորհրդարանում կքննարկվի «1915 թվականին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը»:
Այս պահին քվեարկողների 53,90 %-ը կողմ է օրինագծի ընդունմանը, 46,10%-ը` դեմ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը 2001 թվականին ճանաչել էր Հայոց Ցեղասպանությունը: 2006 թվականին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատն ընդունել էր նաև Հայոց Ցեղասպանության փաստին առնչվող ևս մեկ օրինագիծ, համաձայն որի, յուրաքանչյուր ոք, ով կժխտի Ցեղասպանության փաստը, քրեական հետապնդման կենթարկվի: Վերին պալատը, սակայն, չէր հաստատել տվյալ օրինագիծը: