Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը «Օրվա ֆոտո» բաժնում հրապարակել է Ալեքսանդր Միրիդոնովի կողմից արված լուսանկարը:
Նկարում կարելի է տեսնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Բելառուսի և Ղրղզստանի ղեկավարներ Ալեքսանդր Լուկաշենկոյին և Ալմազբեկ Աթամբաևին, ինչպես նաև ՌԴ առաջնորդ Դմիտրի Մեդվեդևին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստից առաջ` Մեծ Կրեմլյան պալատում:
«Երևոում է` Ռուսաստանի առաջնորդը լավ լուրեր է ստացել», – մեկնաբանել է պարբերականը: