Թուրքական Hurriyet պարբերականի առաջատար լրագրող Յիլմազ Օզդիլը, որը հայտնի է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության սուր քննադատությամբ, դեկտեմբրի 21-ին հրապարակված հոդվածում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «Ալլահի ապուշ» :
Վերլուծելով Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին ֆրանսիական օրինագծի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը` «Թող Ֆրանսիան խոսի Ալժիրում և Ռուանդայում իր կողմից իրականացված սպանդի մասին», Օզդիլը գրում է. «Այսօր Ալժիրը և Ֆրանսիան բարեկամ պետություններ են: Ալժիրի ֆուտբոլի ազգային հավաքականի 17 ֆուտբոլիստներ Ֆրանսիայի քաղաքացիներ են: Եվ տվողն է գոհ, և ստացողը, քո ի՞նչ գործն է Ալժիրը, Ալլահի ապուշ: Դու պատասխան տուր, թե ինչու այսօր Այնթափը Ղազիայնթափ է կոչվում, Մարաշը` Ղաղրամանմարաշ, իսկ Ուրֆան` Շանլիուրֆա:
Ո՞վ է զենքի ուժով զավթել այս քաղաքները: «Մեզ Ցեղասպանության են ենթարկել» ասող հայե՞րը կամ թուրքական զինվորական համազգեստով սպանդ իրականացրած զինվորնե՞րը: Դո՞ւ ես ամոթ փնտրում պատմության մեջ` մոռանալով սեփական ժողովրդի պատմությունը: Դա է իսկական ամոթը: Մի՞թե դու չէիր քեզ մոտ կանչել Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկին, երբ նա բարձրաձայնեց հայերի սպանդի մասին, վտարեցիր երկրից: Մի՞թե քո կողմից նշանակված քաղաքապետերը չեն երթևեկում ֆրանսիական մեքենաներով: Ի՞նչ բոյկոտի մասին ես խոսում»: