Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և մեկ ընտանիքի անդամներ հանդիսացող 5 քաղաքացիական անձանց, հայտնում է 1news.az-ը:
Այս հանդիպումները մարդասիրական բնույթ են կրում:
Կարմիր Խաչի ադրբեջանական ներկայացուցչության մամլո քարտուղարը հաղորդել է, որ այցելության ընթացքում հայերին երեք նամակներ են փոխանցվել, ևս 6 նամակ ստացել են նրանցից` Հայաստան ուղարկելու խնդրանքով: