Արևմուտքի` Իրան հնարավոր ներխուժման մասին բազմամյա քննարկումների ակտիվացման ֆոնին, Իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ընթացիկ տարվա վերջին ժամանեց Երևան:
Նախագահի մամլո քարտուղարության հաղորդագրության մեջ այցի մանրամասների մասին ոչ մի խոսք չկա: Հայաստանի մայրաքաղաքը ժամանած պատվիրակությանն ընդունեց առաջին առատ ձյան հետքերով և փողոցներում կախված իրանական դրոշներով: Քաղաքի կենտրոնը լցված է ոստիկանության աշխատակիցներով, փողոցները արգելափակման մեջ են:
Բարեկամական հարաբերությունները խնդրահարույց Իրանի հետ բարեհաջող կերպով տեղավորվում են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, որը տեղի քաղաքական գործիչներն ու փորձագետները «կոմպլիմենտարիզմ» անվամբ են կնքել:
Իրանի հետ 42 կմ-անոց սահմանը կարևոր նշանակություն է ձեռք բերել Հայաստանի համար Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սահմանների շրջափակման և 90-ականներին ոչ կայուն հայ-վրացական սահմանների պայմաններում:
Երկու երկրների միջև երկաթուղային ճանապարհ չկա, սակայն կան ծրագրեր և պայմանավորվածություններ դրա կառուցման վերաբերյալ: Կարճևանի մեքենաների անցումը ակտիվորեն գործում է 1990-ականներից: Արդեն ավելի քան 500 տարի է` Իրանում ապրում են մոտ կես միլիոն հայեր, որոնք երկրում ամենախոշոր կրոնական փոքրամասնությունն են:
Վերջին տարիներին մի քանի անգամ ավելացել է հարավից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը: Մինչև 100,000 իրանցիներ ամեն տարի Հայաստան են այցելում, հատկապես մարտի վերջին` Նովրուզ Բայրամը տոնելիս:
2007 թվականին երկու երկրներին կապեց գազատար խողովակը: Դրա բացումից անմիջապես հետո սկսվեց քննարկվել խողովակի երկրորդ ճյուղի կառուցման հնարավորությունը: Գազի փոխարեն Հայաստանը Էներգիա է տալիս Իրանին:
«Գազպրոմը», օգտագործելով «ՀակՌուսԳազարդի» վրա ունեցած իր ազդեցությունը, փորձում է հասնել ոչ միայն ռուսաստանյան գազի գնի բարձրացման, այլ նաև հասնել Իրանից մատակարարվող գազի սահմանափակմանը` տրամադրելով միայն Հրազդանի ՋԷԿ-ի համար անհրաժեշտ ծավալները: