Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունների ս.թ. դեկտեմբերի 27-ի համատեղ հայտարարությունը որպես ընտրությունների օրինականության և թափանցիկության ապահովմանն ուղղված անհրաժեշտ և կարևոր քայլ:
Ինչպես նշված է Կոնգրեսի հայտարարության մեջ, իրենք պատրաստ են այդ խնդրի շուրջ համագործակցել անխտիր բոլոր քաղաքական ուժերի հետ` ներդնելով իրենց ողջ ջանքերն ու կարողությունները և չհավակնելով առանձնահատուկ որևէ դերի: