Շաբաթվա սկզբին արեգակի վրա տեղի ունեցած մակերևութային բռնկումների պատճառով մոտակա օրերին Երկիր մոլորակին հզոր մագնիսական փոթորիկ կմոտենա, հայտնում է Spaceweather.com-ը:
Ինչպես հայտնել են ԱՄՆ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների վարչության մասնագետները, դեկտեմբերի 26-ին Արևից խոշոր կորոնալ արտանետում է տեղի ունեցել: Պլազմայի մասնիկները չորեքշաբթի կհասնեն Երկիր մոլորակին, և թեև հարվածը սահող կլինի. կանխատեսումների համաձայն, մագնիսական փոթորիկը կարող է շարքից հանել կենսապահովման կարևորագույն համակարգերը, մասնավորապես, էլեկտրամատակարարման համակարգերը և համակարգչային սարքավորումները:
Մարդու օրգանիզմի վրա առավել բացասական ազդեցություն են թողնում մագնիսական փոքր փոթորիկները: Բժիշկները զգուշացնում են, որ քնի ու աշխատունակության խանգարում, նյարդային վիճակ ու ջղագրգռություն կարող են զգալ անգամ միանգամայն առողջ մարդիկ: Այս ամենը կանխելու համար հարկ է ավելի շատ ժամանակ հատկացնել հանգստին ու քնին: Մասնագետները խորհուրդ են տալիս նման օրերին նախապես ընդունել բժշկի նշանակած դեղերը, խուսափել ֆիզիկական և հուզական լուրջ ծանրաբեռնվածությունից: