«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը ողջունում է ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների մեծամասնական ընտրակարգը վերացնելու վերաբերյալ համատեղ հայտարարությունը: Այս մասին ասված է կուսկացության երեկ տարածած հաղորդագրության մեջ:
Կուսակցությունը նշում է, որ իր պատրաստակամությունն է հայտնում այդ նախաձեռնությանը զորակցելու գործում:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ի և «Ժառանգության» առաջարկին երեկ ողջունել էր նաև Հայ Ազգային Կոնգրեսը` նշելով, որ «պատրաստ է այդ խնդրի շուրջ համագործակցել անխտիր բոլոր քաղաքական ուժերի հետ` ներդնելով ողջ ջանքերն ու կարողությունները և չհավակնելով առանձնահատուկ որևէ դերի»: