ԱՄՆ-ի համար լավագույն նախագահ կարող էր դառնալ երկիրը ղեկավարելու ընդունակ ռոբոտը, երկուշաբթի հրապարակած իր նոր հոդվածում նշել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն:
«Ես վստահ եմ, որ ընտրելու իրավունք ունեցող ամերիկացիների 90%-ը, հատկապես իսպանալեզու և սևամորթ քաղաքացիները, միջին դասի զարգացող հատվածը և աղքատացած մարդիկ կքվեարկեին ռոբոտի օգտին»,- գրել է Կաստրոն:
Մի քանի օր առաջ Ֆիդել Կաստրոն հոդված էր հրապարակել, որում կոչ էր արել մարդկությանը դիմադրել երկու գլոբալ սպառնալիքների` միջուկային պատերազմին և եղանակային պայմանների փոփոխությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: