Հունվարի 9-ին Հայաստանի ամբողջ տարածքում հնարավոր է ձյուն, երեկոյան հնարավոր են առատ տեղումներ, տեղեկացնում է MeteoTV-ն:
Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի: Լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց ձևավորվի: Մայրաքաղաքում նույնպես երեկոյան սպասվում է ձյուն: Հնարավոր է քամի 15մ/վրկ, մառախուղ, տեղ-տեղ մերկասատույց: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -3-5, ցերեկային ժամերին -1+1, երեկոյան -1-3:
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ` Հայաստանում 08.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: