Լոս Անջելեսի դատարանը պաշտպանել է հոլիվուդյան դերասանուհի Քիրսթեն Դանսթին նրան հետապնդող ֆրանսիացի երկրպագուից, հաղորդում է Reuters-ը: Դատարանի որոշման համաձայն, ֆրանսիացի Ժան-Քրիսթոֆ Պրուդոնը մինչ 2015 թվականը իրավունք չունի 90 մետր հեռավորությունից ավել մոտենալ դերասանուհուն:
51-ամյա ֆրանսիացին 29-ամյա Դանսթին ավելի քան 50 սիրային նամակ է ուղարկել: Պատասխան չստանալով` տղամարդը ժամանել է ԱՄՆ, որպեսզի անձամբ հանդիպի իր «սիրեցյալին»: Պրուդոնին չի հաջողվել տեսնել դերասանուհուն, սակայն տան մոտ նա հանդիպել է դերասանուհու մորը:
Արդյունքում` դատարանը ֆրանսիացուն արգելել է մոտենալ ոչ միայն Դանսթին, այլ նաև նրա մորը: Բացի այդ, նա իրավունք չունի փորձել կապվել դերասանուհու հետ:
Դանսթը նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Հարցազրույց վամպիրի հետ» և «Կույս ինքնասպանները», սակայն առավել մեծ համբավ նրան բերել է «Սարդ մարդը» ֆիլմում գլխավոր հերոսի ընկերուհու դերը: