Home / Հայաստան / Հայաստանցիները թուրքերից ու ադրբեջանցիներից քիչ են այցելում Վրաստան

Հայաստանցիները թուրքերից ու ադրբեջանցիներից քիչ են այցելում Վրաստան

2011 թվականին Վրաստան իրականացվող միջազգային այցելությունների թիվը 2010 թվականի համեմատ աճել է 39%-ով և կազմել է 2,820 միլիոն մարդ, հայտնում է Տուրիզմի ազգային գործակալությունը:

Վրաստան կատարվող այցելությունների քանակով առաջին տեղում է Թուրքիան` 738,136  մարդ` 38%-ով ավելի, քան 2010-ին: 714,427 այցելուներով երկրորդ տեղում է Ադրբեջանը` 43%-ով ավելի քան 2010-ին, երրորդում` Հայաստանը` 699,391 այցելուով (28%-ով ավելի):  2011 թվականին Ռուսաստանից ժամանող այցելուների թիվը, որի հետ Վրաստանը 2008 թվականից դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները, աճել է 63%-ով և կազմել 278,501 մարդ: Տոկոսային առումով առավել մեծ ցուցանիշ է տվել Իրանը: Այստեղից Վրաստան եկող այցելուների թիվն աճել է 182%-ով և կազմել 60,193 մարդ:

Եվրոպական երկրներից Վրաստան է այցելել 906,632 մարդ, 2010-ի համեմատ 35%-ով ավելի, ԱՊՀ երկրներից 1 մլն 788 հազար մարդ` նախորդ տարվա համեմատ 39%-ով ավելի: ԱՄՆ-ից Վրաստան է ժամանել 28,856 այցելու` 2010-ի համեմատ 18%-ով ավելի: