Դատաստանի օրվա ժամացույցի (Doomsday clock) սլաքը 2012 թվականի հունվարի 11-ին մեկ րոպեով մոտեցրել են կեսգիշերին, հայտնում է Bulletin of the Atomic Scientists ամսագիրը:
Դատաստանի օրվա ժամացույցի վրա կեսգիշերը խորհրդանշում է գլոբալ աղետի մեկնարկը: Այժմ ժամացույցը ցույց է տալիս 23:55:
Նախորդ անգամ սլաքը փոփոխվել էր 2010 թվականին; Այն ժամանակ գիտնականները մեկ րոպեով հետ էին տարել ժամացույցի սլաքը` համարելով, որ համաշխարհային առաջնորդները բավական ջանքեր են գործադրում գլոբալ սպառնալիքներին դիմադրելու հարցում:
Այժմ, ինչպես նշված է Bulletin of the Atomic Scientists-ի հայտարարության մեջ, այդ միտումը «շատ առումներով դադարել է կամ հակառակ ուղղությամբ է ընթանում»: Այս պատճառով գիտնականները մեկ րոպեով առաջ են տարել րոպեի սլաքը:
Դատաստանի օրվա ժամացույցը գործարկվել է 1947 թվականին Չիկագոյի համալսարանի գիտնականների կողմից: Սկզբում գլոբալ աղետի տակ հասկացվում էր միջուկային պատերազմի մեկնարկը, սակայն վերջին տարիներին հիմնական մարդկությանը սպառնացող հիմնական վտանգներից են համարվում նաև գլոբալ տաքացումը և նանոտեխնոլոգիաների զարգացումը, որոնք կարող են անուղղելի վնաս հասցնել մոլորակին: