Երևանյան «Միկա» ֆուտբոլային ակումբի արդեն նախկին ավագ, Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը կարճաժամկետ պայմանագիր է կնքել ռուսաստանյան Նալչիկի «Սպարտակ» ակումբի հետ:
Ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրի ժամկետն է 6 ամիս. այն կերկարաձգվի ևս երկու տարով, եթե թիմը դուրս չմնա Պրեմիեր լիգայից, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
25-ամյա ֆուտբոլիստը 14 խաղ է անցկացրել թիմի կազմում:
Ռուսաստանյան Պրեմյեր Լիգայում անցկացրած 32 խաղերից հետո Նալչիկի «Սպարտակը» 27 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում: