ՀՀ ոստիկանությունում կան մարդիկ, որոնց արդյունավետությունը զրո է, որոնք պարզապես զբոսաշրջիկի կարգավիճակում են, անշարժ գույքեր են: Այս մասին այսօր Կառավարությունում կայացած ճեպազրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նրա խոսքով` ոստիկանական համակարգում իրականացվող փոփոխությունները կնպաստեն նրան, որ կվերանան ուռճացված հաստիքները և աշխատանքի ճիշտ բաշխում կլինի, ինչը կապահովի աշխատանքի արդյունավետությունը: