2011 թվականի դեկտեմբերի 30-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերը «Ինտերէներգո Բի Վի» ընկերությունից անցել են «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը: Ինչպես այսօր հայտնել է «ՀԷՑ»-ի մամլո ծառայությունը, ավելի վաղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ կորպորատիվ գործընթացները, ստացվել է Հայաստանի Հանրապետության և ՀՀ Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի համաձայնությունը:
Այսպիսով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% սեփականատեր է դառնում Նիդերլանդներում գրանցված «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին: