Հունվարի 11-ին «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի հրավերով Հայաստան էր ժամանել աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչը: Նա մասնակցել է բարեգործական միջոցառմանը, որի նպատակն էր աջակցել ԱՅԲ դպրոցի կրթաթոշակային ֆոնդին, ասված է հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ:
Գորան Բրեգովիչի այցը Հայաստան կազմակերպել էր գործարար Լևոն Աբահամյանը: Երաժիշտը ոչ միայն մասնակցել է բարեգործական համերգին, այլև այդ նպատակով սեփական միջոցներից տրամադրել 3000 ԱՄՆ դոլար: