Հունվարի 15-ին ԱՄՆ-ում 69-րդ անգամ շնորհել են Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի մրցանակը` «Ոսկե գլոբուսը»: 6 ժամ տևած հանդիսավոր արարողությունը անցկացվել է Բեվերլի Հիլզում:
«Դրամա» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Ալեքսանդր Փեյնի «Ժառանգները» (The Descendants) ֆիլմը: Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակի է արժանացել Մարտին Սկորսեզեն («Հյուգո» (Hugo) ֆիլմի համար):
Լավագույն դերասան է ճանաչվել Ջորջ Քլունին, ով մարմնավորել է «Ժառանգներ» ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը: «Երկաթյա տիկինը» (The Iron Lady) ֆիլմում Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թեթչերի դերը ստանձնած դերասանուհի Մերիլ Ստրիփն արժանացել է լավագույն դերասանուհի մրցանակին:
«Լավագույն կատակերգություն կամ երաժշտական ֆիլմ» անվանակարգում «Գլոբուսի» է արժանացել Միշել Խազանավիչուսի «Արտիստը» (The Artist) ֆիլմը: Առաջին պլանի դերասան անվանակարգում լավագույններն են Միշել Ուիլիամսը` « Մերիլինի հետ իմ շաբաթը» (My Week With Marilyn) և Ժան Դյուժարդենը («Արտիստը»):
Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Տինտինի արկածները» (The Adventures Of Tintin), իսկ արտասահմանյան լավագույն ֆիլմ անվանակարգում է հաղթող է դարձել իրանական «A Separation» ֆիլմը:
Նաև հատուկ մրցանակ է շնորհվել դերասան Մորգան Ֆրիմանին:
Իսկ Ֆիլմի համար լավագույն երգ է ճանաչվել հայտնի փոփ երգչուհի Մադոննայի «Գլուխգործոցը», որը նա ստեղծել էր իր դեբյուտային «Մ.Ե.Ն.Ք.» ֆիլմի համար:
Մրցանակի թեկնածուների և հաղթողների անունները հրապարակված են «Ոսկե Գլոբուսի» պաշտոնական կայքում: