Արդեն մեկ շաբաթ է` Գյումրիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բնակիչներին բաժանում է արբանյակային ալեհավաքներ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի բնակիչ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով` ԲՀԿ-ի ներկայացուցիչները մտնում են մարդկանց տները և ասում, որ իրենք որպես ամանորյա նվեր ալեհավաքներ են բաժանում, և մարդիկ կարող են դրանք ստանալ կուսակցության գրասենյակից: Խաչատրյանի խոսքով` տեղում գյումրեցիներին փաստի առաջ են կանգնեցնում` «նվերի» դիմաց առաջարկելով դառնալ ԲՀԿ անդամ:
Հարցի վերաբերյալ Epress.am-ը պարզաբանումներ է խնդրել ԲՀԿ Կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանից, ով ասել է, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում և ալեհավաքներ բաժանելու մասին ոչինչ չգիտի: