ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ծրագրային հոդված է հրապարակել, որտեղ բացատրել է, թե ինչու է իր թեկնածությունն առաջադրել 2012 թվականի նախագահական ընտրություններին: Նրա խոսքով` հարկավոր է ավարտին հասցնել Ռուսաստանում առողջ և կայուն պետական օրգանիզմի ստեղծումը:
«Չեմ ցանկանում նսեմացնել նոր պետության կայացման գործում որևէ մեկի արժանիքները: Սակայն 1999 թվականին, երբ ես դարձա կառավարության ղեկավար, իսկ այնուհետև նախագահ, երկիրը գտնվում է խորը համակարգային ճգնաժամի մեջ», – ասված է հոդվածում:
Պուտինը նշում է, որ ինքը համախոհների խումբ է ստեղծել, որը, հիմնվելով ռուսաստանցիների մեծամասնության աջակցության վրա, դուրս է բերել Ռուսաստանը քաղաքացիական պատերազմի փակուղուց, կոտրել է ահաբեկչության ողնաշարը, վերականգնել է երկրի ամբողջականությունը և սահմանադրական կարգը, վերածնել է տնտեսությունը` ապահովելով աշխարհում վերջին 10 տարվա ընթացքում ամենամեծ տնտեսական աճերից մեկը:
ՌԴ վարչապետը գրում է, որ դեռևս բազմաթիվ խնդիրներ լուծված չեն, սակայն դրանց լուծումը կարելի է ծառայեցնել երկրի բարօրությանը:
Պուտինի կարծիքով` Ռուսաստանում մեծացել է ստեղծագործական ունակություններով և պատասխանատու նոր սերունդ, որն ունակ է լուծել այդ խնդիրները: