Հարավային Սուդանում հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված Հայաստանի քաղաքացու ինքնությունը պարզվել է: Այս մասին Epress.am-ին հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա նշել է, որ ձերբակալված քաղաքացու ինքնությունը չի հրապարակվում` էթիկայի նորմերից ելնելով:
Այժմ ՀՀ ԱԳՆ-ն փորձում է կապ հաստատել և’ ձերբակալված քաղաքացու, և Հարավային Սուդանի իշխանությունների հետ` նրա ազատ արձակման հարցը լուծելու համար:
Հիշեցնենք, որ Հարավային Սուդանում ձերբակալվել են Սուդանի Park Air ընկերության Ան-32 ինքնաթիռի անձնակազմը, որի անդամներից մեկը Հայաստանի քաղաքացի է: Ձերբակալման պատճառները պաշտոնապես չեն հրապարակվել: