Home / Հայաստան / Հայ երգիչներին կոչ են անում չծախվել քաղաքական գործիչներին ու չերգել-պարել արշավներին

Հայ երգիչներին կոչ են անում չծախվել քաղաքական գործիչներին ու չերգել-պարել արշավներին

Երկրի փրկության միակ ելքը հեղափոխությունն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով գալիք խորհրդարանական ընտրություններից և առհասարակ քաղաքական իրավիճակից`  հայտարարել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Հանդիպման մյուս բանախոսը` դերասան Սերգեյ Դանիեյանը, գտնում է, որ ճիշտ քայլը  ընտրությունները բոյկոտելն է:

«Քաղաքականությունից խոսելու համար պետք է սոցիոլոգ բերել, որ ասեր` ինչքան մարդ է հոգին ազատել Հայաստանից, ինչքան մարդ է գնում-գալիս, ինչքան դիակների են բերում Ռուսատանից` քսենոֆոբիայից հաստատ: Պետք է բերել էկոլոգ, որ ասի` ինչ է տալիս Թեղուտի 400 հա անտառի կտրելը,  ինչ են անելու դրա տեղը կառուցվող աղբակույտը: Որևէ հանքը աշխարհում շահագործվելու դեպքում,  50%-ը պետք է պատկանի պետությւանը, մեզ մոտ միայն 20%-ն է պետությանը տրվում, այսինքն` ստանալու են գերշահույթներ: Ավելի անտանելի է խոսքի ազատության հարցը, եթե խոսում էլ ենք ազատ, ոչինչ չի փոխվում»,- ասել է Ռուբեն Հախվերդյանը:

Սերգեյ Դանիելյանը, իր հերթին, դիմել է հայ արվեստագետներին կոչով ` ընտրություններին ընդառաջ չմասնակցել  նախընտրական արշավներին:

«Ընտրություններ են մոտենում, շուտով արվեստագետներին կսկսեն որսալ: Խորհուրդ եմ տալիս, որ ինչքան էլ փող առաջարկեն, չկանգնեն այս կամ այն գործչի հետևում, երգեն պարեն նրանց արշավների համար: Քաղաքական գործչի արածը անցողիկ ա,  զուգարանի թղթի պես մի բան է, իսկ արվեստը ավելի մնայուն արժեք է:  Չպետք է վարկաբեկվել ու կանգնել սրա կամ նրա կողքին»,- ասել է Սերգեյ Դանիելյանը:

Խորհուրդ-կոչ արեց նաև Ռուբեն Հախբվերդյանը: «Խնդրում եմ, երեք նախագահներից ոչ մեկին մի ընտրեք: Մի ընտրեք, եթե մտածում եք  էս երկրի ապագային մասին»,- ասել է  Ռուբեն Հախվերդյանը: