Home / Հայաստան / Մեդվեդևի հրաժեշտի հանդիպումը Սարգսյանի ու Ալիևի հետ արդյունք չի տա. ռուսաստանցի վերլուծաբան

Մեդվեդևի հրաժեշտի հանդիպումը Սարգսյանի ու Ալիևի հետ արդյունք չի տա. ռուսաստանցի վերլուծաբան

Այս ամսվա վերջին Սոչիում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մեդվեդևի կողմից անցկացվող հրաժեշտի վերջին հանդիպումը կլինի, այնպես որ, որևէ առաջընթաց ակնկալել պետք չէ: Այս մասին 1news.az-ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանյան վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն:

«Առաջիկայում, ցավոք սրտի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ առաջընթաց ակնկալել պետք չէ: Քաղաքական առաջնորդների միջև հանդիպումները շարունակվելու են, սակայն դրանց արդյունքը կրկին կողմերի միջև հարաբերություններում «լարվածության աստիճանի նվազեցումը կլինի»,-հայտարարել է Սոտնիչենկոն:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանը, վերլուծաբանի խոսքով` ինքը բազմիցս հայտարարել է դրա ոչ օբյեկտիվ և փաստացի անիմաստ գործունեության մասին:

«Անգամ 1994 թվականի զինադադարին հասել են նախևառաջ Ռուսաստանի շնորհիվ: Սակայն Միսնկի Խումբը գործում է ԵԱՀԿ հովանու ներքո, և այլ կառույց ստեղծված չէ: Հակամարտությունը կարգավորել ցանկացող կողմերը պետք է սկզբունքայնորեն այլ միջազգային կառույցի ստեղծում նախաձեռնեն, որը հաշվի կառնի նախորդի սխալները և հակամարտության լուծման նոր մոտեցումներ կառաջարկի:  Այս տեսանկյունից ես խնդիրը ԵԱՀԿ-ի իրավասության շրջանակից դուրս բերելու, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող տարածաշրջանային նոր կազմակերպության ստեղծման կողմնակիցն եմ, կազմակերպություն, որի գլխավոր գործող անձինք կլինեն Ռուսաստանն ու Թուրքիան` ՄԱԿ-ի հովանու ներքո: Սակայն, դրա համար անհրաժեշտ է Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումների համաձայնեցումն ու տարածաշրջանում համագործակցելու փոխադարձ ցանկությունը»,- եզրափակել է վերլուծաբանը: